Ազգային նոր պահպանողական շարժման Վանաձորի ակտիվիստները ձերբակալվել են հայրենասիրության համար, պնդում է նոր պահպանողականների առաջնորդը

PanARMENIAN.Net - Ազգային նոր պահպանողական շարժման Վանաձորի ակտիվիստները ձերբակալվել են հայրենասիրության համար, քանի որ թռուցիկների միջոցով իրենց մտահոգությունն էին հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների ստորագրած արձանագրությունների վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, անհիմն ձերբակալելով երիտասարդական թեւի անդամ Լեւոն Յոլչինյանին եւ ԱՆՊՇ շրջանային կոմիտեի ղեկավար Մանվել Կոստանդյանին, ոստիկանության ներկայացուցիչները խախտել են ՀՀ Սահմանադրության մի քանի կետ: «Իրավապահ մարմինների գորոծղությունները կարելի է բնութագրել որպես անարժան եւ անհիմն վարվելակերպ, իսկ ներկայացված մեղադրանքը` «թուրքերի ու հայերի միջեւ թշնամանք սերմանելու վերաբերյալ» ուղղակի խայտառակ է ՀՀ իրավակարգի համար: Հոկտեմբերի 19-ին մեր կազմակերպությունը բաց նամակ հղեց Հայաստանի գլխավոր դատախազին վերոնշյալ հարցերի վերաբերյալ: Հուսով ենք, որ պարոն Հովսեփյանն այս նամակն առանց պատասխանի չի թողնի»,-ասել է Աբրահամյանը:



Հոկտեմբերի 17-ի երեկոյան Վանաձորի ոստիկանությունը ձերբակալել է Ազգային նոր պահպանողական շարժման շրջանային կոմիտեի ղեկավար Մանվել Կոստանդյանին եւ երիտասարդական թեւի անդամ Լեւոն Յոլչինյանին: Ձերբակալության պահին երիտասարդները թռուցիկներ ունեին, որոնք դատապարտում էին Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ստորագրած արձանագրությունները: ԱՆՊՇ ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որից հետո առգրավվել են նրանց անձնական իրերը, ներառյալ անձնագրերը, գրասենյակի բանալիները եւ հեռախոսները: Ակտիվիստներին շուրջ 6 ժամ պահել են ոստիկանության բաժանմունքում: Այդպիսով իրավապահ մարմինների աշխատակիցները խախտել են ՀՀ Սահմանադրության 18-րդ, 21-րդ, 25-րդ, 27-րդ, 42-րդ հոդվածները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---