20 հոկտեմբերի 2009 - 13:54 AMT
«ՀայՌուսգազարդը» վարկ կստանա «Գազպրոմբանկից»
«ՀայՌուսգազարդը» վարկ կստանա «Գազպրոմբանկից», լրագրողներին է ասել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, վարչության նախագահ Կարեն Կարապետյանը Երեւանում: Սակայն նա դեռեւս չնշեց, թե ինչ չափի կլինի վարկը:«Գումարը շատ մեծ է լինելու, ինչը թույլ կտա մեզ իրականացնել նախանշված ծրագրերը»,-ասել է նա:

Այսօրվա դրությամբ, ըստ Կարապետյանի, ընկերությունը մեծ վարկային պորտֆել ունի` վարկեր KFW-ից, Իրանի Արտահանման զարգացման բանկից, ամերիկյան կազմակերպություններից: «Վարկային փաթեթը նպաստում է նրան, որ ֆինանսական հոսքերն այնպես կառավարվեն, որպեսզի որեւէ դեֆիցիտ չառաջանա նախանշված ծրագրերի իրականացման գործում»,-հավելել է նա: