ՄԱԿ-ում խոչընդոտեցին Ադրբեջանի հակահայկական քարոզչության փորձը

PanARMENIAN.Net - Օրերս ՄԱԿ-իԳլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեում շարունակվում էին քննարկումներն օրակարգի «Երեխաների իրավունքները» կետի շուրջ: Հոկտեմբերի 16-ին կոմիտեում ելույթներ են փոխանակել Հայաստանն ու Ադրբեջանը: Վերջինիս ներկայացուցիչը, շեղվելով բուն նյութից, որոշեց իր ելույթի մի մասը նվիրել «Հայաստանի կողմից գրաված տարածքների», «փախստականների, անօթեւան բնակչության, երեխա զինվորների», Խոջալուի վայրագություններիե նկարագրությանը` օգտագործելով ադրբեջանական կողմի հայտնի զրպարտանքների հայտնի համալիրը:



Ադրբեջանի ներկայացուցչի երկարաշունչ եւ անառարկայական ելույթն ընդհատվեց նիստը վարող նախագահողի կողմից. վերջինս մատնանշեց, որ ադրբեջանական կողմը չարաշահում է իրեն հատկացված ժամանակը եւ խնդրեց ավարտել ելույթը: Հանկարծակիի գալով` Ադրբեջանի ներկայացուցիչը փորձեց շարունակել խոսքը, սակայն սրան հետեւեց բարձրախոսն անջատելու նախագահողի կտրուկ կարգադրությունը:



Օգտագործելովպատասխանի իր իրավունքը` նիստին ելույթ ունեցավ Հայաստանիպատվիրակության ներկայացուցիչը, ով նշեց, որ եւս մեկ անգամ հանրությունը ականատես դարձավ, թե ինչպես է Ադրբեջանն` անկախ օրակարգի թեմայից եւ պատեհությունից, փորձում հակահայկական քարոզչություն ծավալել:



Հայաստանի ներկայացուցիչն անդրադարձավ հայազգի բնակչության դեմ Ադրբեջանի պետության կողմից իրականացված պետական ահաբեկչությանն ու վայրագություններին, ինչի արդյունքում տասնյակ հազարավոր կանայք եւ երեխաներ դարձան փախստականներ, հազարավոր երեխաներ` որբ եւ հաշմանդամ:



Հիշեցնենք , որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Երրորդ կոմիտեի իրավասության տակ են հումանիտար խնդիրները, այդ թվում` մարդու իրավունքներ, ինքնորոշման իրավունք, սոցիալ-տնտեսական հիմնահարցեր, ռասիզմի, խտրականության, թմրանյութերի եւ մարդկանց ապօրինի տեղափոխման դեմ պայքարին առնչվող քննարկումները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---