«Յունիբանկ»-ը բացել է նոր` «Գավառ» մասնաճյուղը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 19-ից իր գործունեությունն է սկսել «Յունիբանկ»-ի թվով 32-րդ` «Գավառ» մասնաճյուղը, հաղորդում է բանկի հասարակայնյության հետ կապերի ծառայությունը: Ըստ հաղորդագրության, նորաբաց մասնաճյուղը մատուցելու է բանկի ծառայությունների ողջ տեսականին, այդ թվում նաեւ իրականացնելու է UNIPAY համակարգով կոմունալ վճարումների ընդունում: «Գավառ» մասնաճյուղի սպասարկման աշխատաժամերն են` 9:15-ից մինչեւ 17:00, առանց ընդմիջման: Հանգստյան օրերն են` շաբաթը եւ կիրակին:



Հաճախորդների բազայի ընդլայնման հետ մեկտեղ, «Յունիբանկ»-ը շարունակում է ընդլայնել մասնաճյուղային ցանցը` նպատակային ռազմավարությամբ: Ըստ այդմ, բանկը «Երեւան Սիթի» ցանցային սուպերմարկետների գրեթե բոլոր ստորաբաժանումներում կբացի մասնաճյուղեր` «Երեւան Սիթի»-ի հաճախորդների առկա հոսքը եւ գործընկերներին` որպես բանկի հաճախորդ ներգրավելու նպատակով: Գործընթացի սկիզբը կդրվի «Դավիթ Անհաղթ» մասնաճյուղով, որն արդեն գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից եւ կսկսի գործել մինչեւ հոկտեմբերի 25-ը:



Մոտ ապագայում «Յունիբանկ»-ը մասնաճյուղեր կբացի նաեւ Էրեբունի, Ավան, Դավիթաշեն, Աչափնյակ համայնքներում: Տարածաշրջանային մասնաճյուղային ցանցի ընդլայնման նպատակով 2010թ.-ի սկզբին կբացվի Ագարակ քաղաքում (Մեղրի):
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---