20 հոկտեմբերի 2009 - 19:19 AMT
Նկարիչ Հենրիխ Մամյանի հանձնվել է «Հակոբ Մեղապարտ» մեդալը, նրա 75-ամյակի կապակցությամբ
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ գծանկարիչ Հենրիխ Մամյանի գիրք-ալբոմի շնորհանդեսը, որտեղ ամփոփված են նկարչի ավելի քան 200 գործ` գծանկար, որմնանկարներ եւ բնապատկեր:

Ազգային գրադարանի կողմից նկարիչ Հենրիխ Մամյանի 75-ամյակի կապակցությամբ «Հակոբ Մեղապարտի մեդալ» է շնորհվել:

Հենրիխ Մամյանի գիրք-ալբոմը հրատարակվել է Երեւանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի աջակցությամբ:

Հենրիխ Մամյանը` գեղանկարիչ-գծանկարիչ, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր նկարիչ, գրքի գեղարվեստական ձեւավորման վարպետ է: