ԳեոՊրոՄայինգը «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համար ձեռք է բերում նոր հանքարդյունաբերական տեխնիկա

PanARMENIAN.Net - ԳՊՄ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ ԳոեՊրոՄայնինգ ընկերությունների խումբը, ՀՀ կառավարության հետ պայմանավորվածության շրջանակներում նախաձեռնել է հակաճգնաժամային ծրագրի իրականացման հերթական փուլի իրականացումը:



Այսպիսով, օրերս հանրապետություն են բերվել հինգ Բելազ մակնիշի հանքարդյունաբերական ինքնաթափեր` 55 տոննա բեռնատարողությամբ, որոնք պետք է շահագործվեն խմբի դուստ ձեռնարկությունում` «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում: Մոտակա ամիսներին սպասվում են Բելազ մակնիշի բեռնիչներ , երկու անվավոր տրակտորներ եւ մեկ տրակտոր` բուլդոզերային եւ փխրեցնող սարքավորումներով:



Հանքարդյունաբերական տեխնիկայի ձեռքբերումը հանդիսանում է կոմբինատի հակաճգնաժամային ծրագրի բաղկացուցիչ մասը, որն ուղղված է հանքարդյունահանման ծավալների մեծացմանը եւ ձեռնարկության արտադրանքի մրցունակության բարձրացմանը:



Հիշեցնենք, որ հունիսի 26-ի ՀՀ կառավարության արտագնա նիստում, Սյունիքի մարզում որոշում ընդունվեց «ԱՊՄԿ» ՓԲԸ-ին չորս տարի ժամկետով 14 միլիոն ԱՄՆ դոլար բյուջետային վարկ տրամադրելու մասին:

Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը ամսական արտադրում է 2,5000 պղնձի խտանյութ, որում պղնձի պարունակությունը կազմում է 26% եւ 40 տոննա մոլիբդեն, 51% մոլիբդենի պարունակությամբ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---