20 հոկտեմբերի 2009 - 20:25 AMT
Լոս Անջելեսում տեղի կունենա հայազգի չորս հանրահայտ գեղանկարիչների ցուցահանդես
Նոյեմբերի 13-15-ը Ստեֆանի (Լոս Անջելեսի) պատկերասրահում, որը տոնում է իր 10-ամյա հոբելյանը, տեղի կունենա XX դարի Ժան Գարզույի, Էդգար Շահինի, Ժան Ժանսեմի եւ Լեւոն Թութունջանի նկարների ցուցահանդեսը:

Ժան Գարզուն (Գառնիկ Զուլումյան) ծնվել է 1907 թ-ին, Հալեպում: 1938 թ-ին, Եվրոպայում արդեն կազմակերպվել էր նրա ավելի քան 100 աշխատանքների ցուցահանդես: 1949 թ-ին նա պարգեւատրվել է «Hallmark»-ի մրցանակով:

Էդգար Շահինը ծնվել է 1874 թ-ին, Վենետիկում: Երկար տարիներ ապրել է Կոստանդնուպոլսում: Իր նկարների միջոցով նա ներկայացնում է դարաշրջանի դիմանկարը: 1942 թ-ին, հրդեհի ժամանակ ոչնչացան նրա նկարներից շատերը:

Ժան Ժասեմնը ֆրանսիացի նկարիչ է, որը դեռ մանկուց է սկսել նկարել: Նրա նկարների մեծ մասը գտնվում է Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի թանգարանային հավաքածուներում:

Լեւոն Թութունջյան ծնվել է Ամասիայում, Հայոց Մեծ եղեռնի պատճառով ստիպված փախել է այնտեղից: Փարիզը Թութունջանի վերջին հանգրվանն էր, որտեղ նա հայտնի դարձավ, որպես գերազանց նկարիչ եւ ջութակահար: Տարբեր ոճերում փորձեր կատարելով, նա հայտնի դարձավ քսաներորդ դարի յուրօրինակ սյուրիալիստներից մեկը: