Ռուսաստանի երիտասարդ գրողների IX համաժողովում առաջին անգամ մասնակցում են ԱՊՀ երկրները

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան շրջանում անցե կացվում Ռուսաստանի երիտասարդ գրողների IX համաժողովը, որի շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների Միջպետական համագործակցության մարդասիրական հիմնադրամի (ՄՀՄՀ) աջակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան ԱՊՀ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի երիտասարդ գրողների մասնակցությամբ:



Ինչպես հաղորդում է ՄՀՄՀ-ի մամլո քարտուղարությունը, Համաժողովի մասնակիցներին ուղղված իր ողջույնում, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նշել է համաժողովի կարեւորությունը եւ ԱՊՀ երկրների գրողների մասնակցությունը: «Համաժողովը դարձել է նշանակալից իրադարձություն երկրի մշակութային կյանքում: Այստեղ պրոֆեսիոնալ քննարկումներ են անցկացվում գրականության ուղիների զարգացման, ռուսաց լեզվի հարստության պահպանման, ազգային մշակույթների մասին, անցկացվում են ստեղծագործական սեմինարներ: Ներկայիս հանդիպման կարեւոր հանգամանքն է` ԱՊՀ երկրների գրողների մասնակցությունը»:



Համաժողովի շրջանակներում հայտնի գրողների ղեկավարությամբ կանցկացվեն վարպետության դասընթացներ, կլոր սեղաններ եւ քննարկումներ, տեղի կունենան հանդիպումներ գրական ամսագրերի գլխավոր խմբագրերի, գիտնականների, հասարակական գործիչների, տնտեսագետների հետ:





Համաժողովին մասնակցում են հայտնի ստեղծագործողներ` Ալեքսանդր Գորոդնիցկին, Վլադիմիր Մականինը, Օլեսյա Նիկոլաեւան, Յուրի Սիմոնով-Վյազեմսկին, Ալեքսանդր Տիմոֆեեւսկին, Մարիետտա Չուդակովան, Կարեն Շախնազարովը եւ այլոք:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---