Հայկական պատվիրակությունը կմասնակցի Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի խորհրդաժողովին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-24-ը ՆԱՏՕ-ի «Գիտությունը հանուն խաղաղության ու անվտանգության» ծրագրի աջակցությամբ Ստամբուլում տեղի կունենա ՆԱՏՕ-ի «Անվտանգության ոչ ավանդական սպառնալիքները եւ տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասում»: Խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն փորձագետներ Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից ու Վրաստանից: Հոկտեմբերի 23-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հանդես կգա «Տրանսազգային հանցավորության խնդիրներն ու տարածաշրջանային անվտանգությունը Հարավային Կովկասում» զեկույցով: Խորհրդաժողովում նախատեսվում է նաեւ Եվրոպական կայունության նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Մկրտչյանի ելույթը, որը կպատմի ՈԿԿ-ների դերի մասին հակամարտությունների կարգավորման եւ Կովկասի երկրների մերձեցման գործում հայ-թուրքական հարաբերությունների օրինակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---