21 հոկտեմբերի 2009 - 15:47 AMT
Արամ Առաջինը Դամասկոսում հանդես է եկել քրիստոնյա-իսլամական երկխոսության մասին դասախոսությամբ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Դամասկոսի համալսարանում դասախոսություն է կարդացել «Քրիստոնյա-իսլամական երկխոսութան առջեւ ծառացած մարտահրավերները» թեմայով: Իր դասախոսության մեջ Արամ Առաջինն անդրադարձել է երկու կրոնների հիմնական տարբերություններին, կրոնական, քաղաքական եւ մշակությաին փոխհարաբերություններին երկու դավանանքների ներկայացուցիչների միջեւ: Կաթողիկոսը ներկայացրել է բոլոր առկա մարտահրավերները եւ ընդգծել է, որ այս համատեքստում քրիստոնյաներն ու մահմեդականները կարող են լրջորեն համագործակցել:

Արամ Առաջինի ելույթից հետո, հանդես եկավ նաեւ Սիրիայի գերագույն մուֆտի Շեյխ Հասսունը, որը ներկայացրեց իսլամի դիրքորոշումն այն հարցերի շուրջ, որոնց մասին խոսում էր հայ պատրիարքը: Գերագույն մուֆտին կարեւորել է երկու կրոնների ներկայացուցիչների համագործակցությունը, հաղորդում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մամլո ծառայությունը: