Արթուր Աբրահամ. Ես երկրպագելու եմ Վալուեւի համար

PanARMENIAN.Net - Միջին քաշային կարգում IBF վարկածով նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ Նիկոլայ Վալուեւ-Դեւիդ Հեյ մենամարտում երկրպագելու է իր ընկերոջ` Վարլուեւի համար, որը նաեւ իր գործընկերն է «Sauerland» փրոմոութերական ընկերությունում: Աբրահամը նշել է նաեւ, որ վաղուց է սերտ հարաբերություններ հաստատել Վալուեւի ու Ալեքսանդր Պովետկինի հետ:



«Մենք վաղուց է ինչ ընկերություն ենք անում: Կոլյան եւ Սաշան գերազանց տղաներ են: Ես նույնիսկ մեկնաբանել եմ գերմանական ARD հեռուստաալիքում Վալուեւի մենամարտը Մոնթի Բարրեթի հետ: Հիշում եմ, որ նոյեմբերի 7-ին Կոլյան կմենամարտի բրիտանացի Դեւիդ Հեյի հետ: Այդ մենամարտոմ ես երկրպագելու եմ Վալուեւի համար»,-մեջբերում է Աբրահամին «Սպորտն ամեն օր» ինտերնետ-պարբերականը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---