21 հոկտեմբերի 2009 - 20:59 AMT
Ստեփան Գրիգորյան. Ես չեմ կասկածում թուրքական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացման հարցում
«Թուրքական խորհրդարանում լուրջ ընդդիմություն կա, եւ հնարավոր է լուրջ քննարկումներ տեղի ունենան, բայց ես չեմ կասկածում Արձանագրությունների վավերացման հարցում»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության գծով վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը` մեկնաբանելով հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացը: Նրա խոսքով, հնարավոր է` Թուրքիան ձգձգի գործընթացը, բայց վավերացումը միեւնույն է կայանալու է:

Համեմատելով հայկական խորհրդարանը թուրքականի հետ` Գրիգորյանը հայտնել է. «Եթե հայկական խորհրդարանը ձգձգի Արձանագրությունների վավերացման գործընթացը, ապա դա քաղաքական խաղ կլինի, իսկ թուրքական խորհրդարանում դա քաղաքական պայքար է»:

Ընդ որում, նա նաեւ նկատել է, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ խոչընդոտել Արձանագրությունների վավերացման գործընթացին: