Ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի, որը լրտեսություն էր անում հօգուտ Ադրբեջանի21 հոկտեմբերի 2009 - 21:08 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Գեւորգ Հայրապետյանը, որին կասկածում են ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցության համար:«Օպերատիվ-հետախուզական եւ հետաքննչական աշխատանքների արդյունքում Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գեւորգ Հայրապետյանին, որը համագործակցում էր ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ»,- հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո կենտրոնը: Գ.Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն (պետական դավաճանություն եւ լրտեսություն): Հայրապետյանը պահեստի փոխգնդապետ է: 2007թ. նա հեռացվել էր Հայաստանի ԶՈՒ շարքերից ռազմական եւ ծառայողական կանոնակարգի կոպիտ խախտման համար: Նույն գործով ձերբակալվել է նաեւ այլազգի մի քաղաքացի, որն իրականացնում էր կապը Հայրապետյանի ու ադրբեջանական հատուկ ծառայությունների միջեւ: Այս քրեական գործով հետաքննությունը վարում է Հայաստանի ԱԱԽ քննչական վարչությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |