21 հոկտեմբերի 2009 - 21:16 AMT
Անկարան բողոքի նոտա է հղել Բաքվին դրոշները հանելու կապակցությամբ
Պաշտոնական Անկարան բողոքի նոտա է հղել Ադրբեջանի իշխանություններին այն առնչությամբ, որ Բաքվում Թուրքիայի դեսպանի կրոնի գծով խորհրդականի նստավայրի առջեւ խոնարհվել էր թուրքական դրոշը: Ինչպես գրում է թուրքական «Ջումհյուրիեթ» թերթը, դրոշների հետ կապված աննախադեպ լարվածությունը Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ պահապնվում է:

Ավելի վաղ Բաքվի շեհիդների ծառուղում, ինչպես նաեւ թուրքական ընկերությունների բոլոր ներկայացուցչությունների առջեւ հանվել էին թուրքական դրոշները: