Ահմեդ Դավութողլու. Հայաստանը չի համարձակվի Թուրքիայից պահանջել տարածքներ21 հոկտեմբերի 2009 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն ելույթ է ունեցել Թուրքիայի Ազգային մեծ ժողովում, ներկայացնելով թուրք պատգամավորներին Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունները: Իր ելույթում ԱԳ նախարարը ընդգծել է, որ Անկարայի արտաքին քաղաքականության հիմնական նպատակն է` Թուրքիայի շուրջ հաստատել խաղաղություն եւ կայունություն: «Մենք փորձում ենք տարածաշրջանում հաստատել փոխադարձ ըմբռման մթնոլորտ եւ հիմք ստեղծել քաղաքական երկխոսության համար, որը կօգնի լուծել տարածաշրջանում գոյություն ունեցող բոլոր խնդիրները: Կովկասում առկա ստատուս-կվոն չի համապատասխանում մեր տեսակետին, քանի որ տարածաշրջանում կան սառեցված հակամարտություններ, որոնք ցանկացած պահին կարող են պայթել», - ընդգծել է Դավութողլուն: Նա նորից շոշափել էր «ադրբեջանական հողերի օկուպացման» թեման, եւ նշել է, որ առկա ստատուս-կվոյի պայմաններում Թուրքիան չի կարող արդյունավետ գործել:«Այդ գործընթացում մենք ունենք երեք կարեւոր նպատակ: Առաջինը` Հայաստանի հետ բարի դրացիական հարաբերություններ հաստատել: Երկրորդ` հաստատել առողջ երկխոսություն երկու երկրների հասարակությունների միջեւ: Եվ երրորդ` արագացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության գործընթացի կարգավորումը», - ասել է նա: Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է նաեւ, որ ոչ Հայաստանը, ոչ էլ որեւէ այլ երկիր չի համարձակվի Թուրքիայից պահանջել տարածքներ, եւ «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրությունները ամրագրում են այդ հանգամանքը»: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանները որոշվում են Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերով, եւ Արձանագրությունները հղում են անում այդ պայմանագրերին», - հայտարարել է Ահմեդ Դավութողլուն, եւ ավելացրել, որ Անկարան կշարունակի գործադրել ամեն ջանք, որպեսզի պաշտպանի Ադրբեջանի ամբողջականությունը, հաղորդում է Anatolian News Agency-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |