22 հոկտեմբերի 2009 - 15:35 AMT
Կարկուտը հասցնում է տարեկան 7-10 մլն դոլարի վնաս Հայաստանին
ՀՀ կառավարությունը խորհրդարանական նիստում, եկամուտների եւ ծախսերի գծով ճապոնական դրամաշնորհի շրջանակներում փոփոխություններ է կատարել երկրի 2009 թ-ի պետբյուջեի մեջ 250 մլն դրամի ընդհանուր գումարով` Արարատի եւ Արմավիրի մարզերում տեղակայել 25 հակակարկտային կայան: Ինչպես հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, դրամաշնորհը տրամադրել էր Ճապոնիայի կառավարությունը «Պարենային արտադրության աճ» ծրագրի շրջանակներում, որը ուղղված է երկրի գյուղատնտեսության զարգացմանը:

Ալավերդյանը ասել է, որ տարերային աղետների հետեւանքով տարեկան 13-20 մլն դոլարի վնաս է հասցվում, որից 7-10 մլն դոլար կարկուտի հետեւանքով:

Այդ ենթատեքստում նախարարը ավելացրել է, որ 25 հակակարկտային կայանների տեղադրումը կպաշտպանի շուրջ 3000 հա գյուղատնտեսական տարածք: