20 մարտի 2002 - 19:14 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐ ՋԵԿ ՍՔՈԹԸ
ԱՄՆ սենատի ներկայացուցիչ Ջեկ Սքոթը կայցելի Հայաստան մարտի 22-ին: Ինչպես այսօր հաղորդել են Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում, Սքոթը Հայաստան կժամանի ճանաչողական այցով, որը ուղղված է Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ կապերի զարգացմանը: Երեւանում ամերիկացի սենատորը կհանդիպի երկրի ղեկավարության հետ: Այցի շրջանակներում Ջեկ Սքոթը կայցելի Մայր Աթոռ սուրբ Էջմիածին եւ կհանդիպի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Երկրորդի հետ: Սենատոր Սքոթը ներկայացնում է ԱՄՆ Սենատի 21-րդ պետական շրջանը, որը ընդգրկում է նաեւ Գլենդեյլն ու Փասադենան, որտեղ ապրում է ամերիկահայերի մեծամասնությունը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: