Հայաստանի կառավարությունը կզբաղվի կարուսելների անվտանգության հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցած նիստում հաստատել է կարուսելների (զվարճահարմարանքների) անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին օրենքը: «ՀՀ տարածքում այս պահի դրությամբ շահագործվում է տեղական եւ արտասահմանյան արտադրության 150 միավոր կարուսել, եւ հարկավոր է ապահովել դրանց շահագործման անվտանգությունը»,-ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը:



Ինչպես ասել է նախարարը, այս փաստաթուղթն արդեն քննարկվել է կառավարության համապատասխան գերատեսչություններում եւ կոմիտեում: Շահգելդյանը նշել է նաեւ, որ տեխնիկական կանոնների մշակման ժամանակ հաշվի է առել Մոսկվայի ու Մինսկի փորձը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---