22 հոկտեմբերի 2009 - 16:43 AMT
Հայաստանի եւ Թունիսի միջեւ կհաստատվի օդային հաղորդակցություն
Հայաստանի եւ Թունիսի միջեւ կհաստատվի օդային հաղորդակցություն: ՀՀ կառավարության նիստում հաստատվել է երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագիրը:

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Արտեմ Մովսեսյանը նշել է, որ Հայաստանի եւ Թունիսի միջեւ օդային հաղորդակցությունը կնպաստի տնտեսական եւ մշակութային երկկողմ հարաբերությունների զարգացմանը: