Երեւանը պետք է դադարեցնի բանակցություններն Անկարայի հետ, եթե նա Արձանագրությունների վերաբերյալ վերապահումներ առաջադրի

PanARMENIAN.Net - Եթե Թուրքիան Երեւանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման գործընթացում վերապահումներ առաջադրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցի վերաբերյալ, ապա Հայաստանը կարող է դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը:



«Եթե մենք ակնկալում էինք, որ Թուրքիան կհրաժարվի ղարաբաղյան հիմնահարցի առաջադրումից, ապա դրանում մենք սխալվեցինք: Ամբողջ հարցը նրանում է, թե արդյոք Հայաստանն իր վրա որեւէ իրավական պարտավորություն է վերցնում, որը պարտադրում է կատարել այդ նախապայմանը, թե ոչ»,- ասել է փորձագետը: Նրա խոսքով, մինչ օրս Հայաստանը հիմքեր չի տվել այն կարծիքի համար, որ իրեն որեւէ մեկը, հատկապես Թուրքիան կարող է ստիպել զիջումների գնալ Ղարաբաղի հարցում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---