22 հոկտեմբերի 2009 - 20:18 AMT
«Ամերիա» ՓԲԸ-ն հանդես է գալիս ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց եւ ներերակային թմրանյութեր օգտագործողների ուսումնասիրությամբ
«Ամերիա» ՓԲԸ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի պատվերով Հայաստանում իրականացնում է ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց - ներերակային թմրանյութեր օգտագործողների շրջանում հիմնարար ուսումնասիրություն: Այն կրում է անանուն բնույթ, եւ տվյալներն օգտագործվելու են միմիայն ընդհանրացված տեսքով:

Ուսումնասիրությունը նպատակ ունի գնահատել ՄԻԱՎ-ով ապրող եւ ներերակային թմրանյութեր օգտագործող քաղաքացիներին պետական, մասնավոր, կրոնական, հասարակական, միջազգային կազմակերպությունների կողմից տրվող աջակցության արդյունավետությունը, հասարակությանն ինտեգրվելու գործընթացում Հայ Առաքելական Եկեղեցու կողմից ցուցաբերվող աջակցության մակարդակի բավարարվածության աստիճանը, ուսումնասիրության շահառուների կողմից ակնկալվող աջակցության այլ ուղղությունները, որոնք կարող են նպաստել հասարակությանն ինտեգրվելու գործընթացին, մասնագիտական խորհրդատվության լրացուցիչ պահանջները եւ այլն:

Նախատեսվում է ուսումնասիրության արդյունքների վերլուծության միջոցով բացահայտել եւ գնահատելՄԻԱՎ-ով ապրող եւ ներերակային թմրանյութեր օգտագործող քաղաքացիների կարիքները` անհատական եւ նպատակային աջակցություն ցուցաբերելու համար:

Ամերիան Հայաստանում խորհրդատվականառաջատար կազմակերպություն է: Ամերիանլայնածավալ աշխատանքներ էիրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների եւձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի-պորտֆելային ներդրումների, բիզնեսիպլանավորման, ռազմավարական եւհարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման եւ բարեփոխումների եւ այլ ոլորտներում: