22 հոկտեմբերի 2009 - 20:29 AMT
Բաքվում կայացել է ՍՏՀԿ ԱԳՆԽ հանդիպումը
Հոկտեմբերի 22-ին Բաքվումկայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի 21-րդ հանդիպումը, որին նախորդել է ՍՏՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը:

ՍՏՀԿ ԱԳ նախարարներիխորհրդի հանդիպմանը, որը վարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովը, մասնակցել են ՍՏՀԿ 12 անդամ երկրների պատվիրակությունները, ՍՏՀԿ հարակից մարմինների, դիտորդ եւ սեկտորալ համագործակցության անդամ երկրների ներկայացուցիչները: Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը:

Խորհուրդը քննարկել եւ ընդունել է ՍՏՀԿ կազմակերպության գործունեության արդյունավետության բարելավման, ՍՏՀԿ եւ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` Եվրամիության միջեւ գործակցության եւ ՍՏՀԿ շրջանակներում համագործակցության առաջնային ուղղություններին առնչվող մի շարք կարեւոր որոշումներ:

ԻրելույթումԱրման Կիրակոսյանն անդրադարձել է ՍՏՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցության հեռանկարներին` նշելով համագործակցության ոլորտներում ձեռք բերված նվաճումները: Նա կարեւորել է առանց որեւէ նախապայմանի բազմակողմ տնտեսական համագործակցությունը` որպես տարածաշրջանում առկա խնդիրների կարգավորման գրավական: Այդ համատեքստում նա հիշատակել է վերջերս ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ու զարգացման վերաբերյալ արձանագրությունների ստորագրումը` որպես նման մոտեցման լավագույն դրսեւորում:

Հայ-թուրքական արձանագրություններիստորագրմանն իր ելույթումանդրադարձել է նաեւ ՍՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսը` նշելով այդ փաստաթղթերի կարեւորությունը տարածաշրջանային եւ մասնավորապես, ՍՏՀԿ շրջանակներում, համագործակցության զարգացման եւ խորացման համար:

Նախարարների խորհրդի հանդիպման ավարտին հանդիսավոր արարողությամբ ՍՏՀԿ կազմակերպության նախագահությունը Ադրբեջանից փոխանցվել է Բուլղարիային, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: