Հովհաննես Գոհարյան. «ԱԵԿ»-ի հետ խաղից առաջ միայն մեկ խնդիր էր դրված` հաղթել

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի եւ Բելառուսի «Բատէ»-ի հարձակվող Հովհաննես Գոհարյանը մեկնաբանել է խաղը Հունաստանի «ԱԵԿ»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի խաղից հետո, որտեղ իր թիմը սեփական դաշտում հաղթել է 2:1 հաշվով:



«Խաղից առաջ միայն մեկ խնդիր էր դրված` հաղթել: Մենք գիտեինք, թե ինչի կարող ենք սպասել հունական ակումբից եւ ջանադրաբար կատարում էինք խաղի համար նախատեսված ծրագիրը: Մրցակցի խաղացողներից մեկի հեռացումից հետո քաոս տիրեց: Դաշտի վիճակն այնքան էլ լավ վիճակում չէր, սակայն մեղավոր էին ոչ թե կազմակերպիչներն, այլ մթագնած եղանակը: «Բենֆիկայի» «Էվերտոնի» հանդեպ տարած հաղթանակից հետո, մենք միայն մեր խաղերին պետք է ուշադրություն դարձնենք եւ անպայման հաղթենք: Աթենք ենք մեկնում երեք միավոր վաստակելու նպատակով»»-մեջբերում է Գոհարյանին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջը:



Հիշեցնենք, որ հայ հարձակվողը դաշտ էր դուրս եկել 66-րդ րոպեին` փոխարինելով թիմի պաշտպան Դմիտրի Լիխտարովիչին դեռ 1:1 հաշվի ժամանակ:



Չորրորդ տուրում «Բատէ»-ն ու «ԱԵԿ»-ը նորից կհանդիպեն: Խաղը տեղի կունենա նոյեմբերի 5-ին Աթենքում:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---