23 հոկտեմբերի 2009 - 15:01 AMT
Հայաստանում ակտիվորեն զարգանում է տուրիզմի նոր տեսակ` որսագողություն
Կարմիրգրքում գրանցված կենդանիներինկատմամբ որսը ոչ միայնհաճույքէ, այլլուրջ բիզնես: Մեծճանաչում են վայելում հայկական մուֆլոնը եւ բեզոարյան այծը: Յուրաքանչյուր սպանված կենդանու համար պոտենցիալ որսորդները պատրաստ են վճարել 5-ից 7 հազար եվրո, հաղորդում է «ԷկոԼուրը»: Եթե հաշվի առնենք, որ նրանք վճարում են Հայաստան ժամանելու մնացած բոլոր ծախսերը եւս, ապա կարելի է ասել, որ Հայաստանում ակտիվորեն զարգանում է տուրիզմի նոր տեսակ` որսագողություն: Այդ մասին են վկայում միջազգային բոլոր նոր կայքերը, որոնք հրավիրում են` Հայաստանում որսալու Կարմիր գրքում գրանցված կենդանիներ: Կայքերը զարդարում են հաջողակ որսորդների լուսանկարները իրենց ավարի հետ:

Իրականությունն ավելիսարսափելիէ. դրանքանդամատված կենդանիներիդիակներեն, որոնց մասնատումեն, կտրում են կոտոշները, իսկհետո այդկոտոշներով զարդարում են իրենցտները (Տես լուանկարները):
Նման լուսանկարները դժվար թե տեղադրեն Սաֆարի Ինթերնեյշնլի, Արարատ Սաֆարիի, Այբեկս որսորդական ակումբի, Որս Եվրոպայում եւ այլ` դեռեւս մեզ անհայտ որսորդական կազմակերպությունների գովազդային հայտարարություններում:

Գովազդայինհայտարարություններին զուգահեռ բնապահպանության նախարարություն են ստացվում տնտեսություններ կազմակերպելու հայտեր, որոնք զբաղվելու այդ կենդանիների պոպուլյացիայի պահպանմամբ, օրինակ` կերակրմամբ: Այնպիսի տպավորություն է, որ բեզոարների եւ մուֆլոնների պահպանման խնդիրը ոչ թե որսագողության մեջ է, այլ մարգագետիններում խոտի անբավարարության:

«ԷկոԼուրը» մեկնաբանություններ ստանալու համար դիմեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի` WWF-Հայաստանի մասնագետներին: WWF-Հայաստանի փորձագետ Ալեքսանդր Մալխասյանի դիտարկմամբ միայն մեկ ու կես տարում Սյունիքում` հիմնականում Մեղրիի եւ Զանգեզուրի լեռնաշղթայի սահմանամերձ տարածքներում, անցկացված ուսումնասիրությունների ընթացքում իրենք գրանցել են անօրինական որսի ավելի քան 40 դեպք: Բոլոր դեպքերում ահազանգեր են հնչեցվել: «Շատ դժվար է կանգնեցնել որսագողերին: Նրանք ամենուր մարդիկ ունեն, նույնիսկ այն կառույցներում, որոնք կոչված են որսագողության դեմ պայքարելու: Մենք կարող ենք միայն կռահել, թե ով կարող է որսագողին զգուշացնել շուրջկալի մասին եւ նրանցից գաղտնի ենք պահում պատրաստվող գործողությունը: Այդ ժամանակ կարող ենք ինչ-որ բան անել: Այս տարի, օրինակ մենք կարողացանք կանգնեցնել 4 որսագողերի»- ասում է Մալխասյանը:

WWF-Հայաստանի տնօրենԿարենՄանվելյանըկարծում է,որորսագողությունըԿարմիր գրքումգրանցվածկենդանիների պահպանմանհամարամենագլխավոր վտանգներիցէ:Ամբողջությամբվերանալու վտանգիտակէհայկականմուֆլոնի պոպուլյացիան, որոնք 250 գլուխ են հաշվվում: «Դա բավարար չէ պոպուլյացիայի նորմալ վերականգնման համար, էլ չենք խոսում նրա զարգացման մասին»- կարծում է Մանվելյանը: Իսկ ինչ անել հարցին ի պատասխան WWF-Հայաստանի տնօրենն ասաց. ,Որոշումը կա: Առաջին հերթին պետք է զարգացնել պահպանվող տարածքների ցանցը, որտեղ կարելի է իրականացնել հատուկ ծրագրեր: Այսպես, արդեն կառավարության որոշում է ընդունվել Սյունիքում, որը կարմիր գրքում գրանցված կենդանիների պահպանման առավել հեռանկարային շրջաններից է, ստեղծել «Զանգեզուր» եւ «Արեւվիկ» հատուկ պահպանվող տարածքները: Մեր աշխատանքային փորձը նաեւ թույլ է տվել ստեղծել որսագողերի դեմ պայքարելու որոշակի մեխանիզմներ: Մենք չենք բացահայտի այդ մեխանիզմները, բայց կարծում եմ, որ արդյունքները մի քանի ամիս անց շոշափելի կլինենե: