23 հոկտեմբերի 2009 - 22:55 AMT
Բարեփոխումները կկատարելագործեն Հայաստանի ոստիկանական կառույցները
Ոստիկանական կառույցը պետք է կատարելագործվի ԵՄ չափանիշներին համապատասխան
Հայաստանի ոստիկանությանհամակարգումԵվրամիության չափանիշներին համապատասխան բարեփոխումներ կիրականացվեն:

Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի` հոկտեմբերի 23-ի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը, որոշվել է բարեփոխումների ծրագիրը հաստատման ներկայացնել քառամսյա ժամկետում:

Ոստիկանության պետի տեղակալԱրթուր Օսիկյանը նշել է, որ բարեփոխումները ենթադրում են ոստիկանական կառույցների կատարելագործում, ոստիկանության եւ հասարակության միջեւ վստահության մթնոլորտի հետագա կատարելագործում, հանցավորության դեմ պայքարի եւ հասարակական կարգի պահպանության գործին հասարակության ներգրավում, օրենսդրական եւ կիրառական բնույթի այլ բարեփոխումների իրականացում:
Կարեւորելով ոստիկանության համակարգում բարեփոխումները` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է այս ոլորտում Հայաստանի օրենսդրության` եւրոպական չափանիշներին համապատասխանեցման անհրաժեշտությունը, ոստիկանության համակարգի ինստիտուցիոնալ բարեփոխումները, մասնավորապես` անձնագրային նոր համակարգի ներդրումը կենսաչափական տվյալների հիման վրա, թրաֆիքինգի, ապօրինի զենք-զինամթերքի, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խորացումը, ինչպեսեւ կրթական նոր համակարգի ներդրումը եւրոպական չափանիշներով ու մեթոդներով կադրերի պատրաստման, ու վերապատրաստման նպատակով:

Աշխատանքային խմբում ներգրավված են ո'չմիայն Հայաստանիշահագրգիռկառույցների, այլեւԵՄ-իեւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, հաղորդում է ԱԱԽ-ի մամլո ծառայությունը: