24 հոկտեմբերի 2009 - 11:44 AMT
Հայաստանի կանանց հավաքականի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման խաղերը կսպասարկեն ադրբեջանցի մրցավարները
Այսպես, Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղի գլխավոր մրցավար է նշանակել ադրբեջանցի Վեներա Մուրադովային, իսկ նրա եզրային մրցավարները կլինեն Մայա Նաբիեւան (Ադրբեջան) եւ Նեվենա Պեյովիչը (Սերբիա) : Այդ նույն կազմը կսպասարկի Հայաստան-Իսպանիա երկրորդ ընտրական խաղը:

Հայաստանի հավաքականը չի մնա առանց ադրբեջանական միջամտության նաեւ Սերբիայի հավաքականի հետ խմբային փուլի երրորդ խաղում` հոկտեմբերի 29:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մեկնել է Սերբիա հոկտեմբեր 23-ին առանց թիմի մարզչ Սամվել Ադամյանի, որի ղեկավարության երկրի ազգային կանանց հավաքականը հոկտեմբերի 24-27-ը ԵԱ-ն 2011 թ-ի ընտրական փուլի շրջանակներում կընդունի Իտալիայի եւ Սլովենիայի հավաքականները:

Իսկ մինչեւ 17 տարեկանների հավաքականը կգլխավորի Ադամյանի օգնական Լիանա Հայրապետյանը: