24 հոկտեմբերի 2009 - 13:05 AMT
Հաագայում նշեցին «Աբովյան» մշակութային միության 25-ամյակը
Հոկտեմբերի 22-ին Հաագայում տեղի է ունեցել հայկական կինոյի փառատոնի պաշտոնական բացումը: Այն նվիրված է Հաագայի «Աբովյան» մշակութային միության 25-ամյակին:Փառատոնը կազմակերպվելէ«Աբովյան»միության եւ Հաագայի Կինոյի տան ջանքերով, Հայաստանի կինոկենտրոնի, «Ոսկե ծիրան» փառատոնի տնօրինության եւ Հաագայում Հայաստանի հյուպատոսության աջակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ- մամլո ծառայությունը:

Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են Հայաստանի եւ սփյուռքի ճանաչված կինոռեժիսորների` Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը», Համո Բեկ-Նազարյանի «Նամուս», Դոն Ասկարյանի «Կոմիտաս», Ռուբեն Մամուլյանի «Բրոդվեյի եւ Հոլիվուդի ոսկե դարը», Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս», Ատոմ Էգոյանի «Օրացույց» եւ այլ ֆիլմեր:

Փառատոնի բացմանըներկաէինհոլանդացի քաղաքական եւ հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Փառատոնը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 4-ը: