24 հոկտեմբերի 2009 - 13:27 AMT
Տարտուի համալսարանում նշեցին Խաչատուր Աբովյանի 200-ամյակը
Ս.թ. հոկտեմբերի 15-ին Տարտուիհամալսարանում տեղի են ունեցելԽաչատուր Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցել է Էստոնիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը:

Տարտուի համալսարանինիստերիդահլիճում տեղի էունեցելգիտականհամաժողով` նվիրվածԽաչատուր Աբովյանի կյանքին եւ ստեղծագործական գործունեությանը: Ողջույնի խոսքով ելույթ է ունեցել դեսպան Գալոյանը: Զեկույցներով հանդես են եկել Տարտուի համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, Էստոնիայի խորհրդարանի պատգամավոր Աադու Մուստը: Հնչեցվել են Էստոնիայի մշակույթի եւ կրթության նախարարությունների, Տարտուի քաղաքապետի ողջույնի ուղերձները: Համաժողովին մասնակցել են նաեւ Տարտու քաղաքի բնակիչներն ու Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը:

Հոբելյանական միջոցառումների մասնակիցները հարգանքի տուրքեն մատուցել Խաչատուր Աբովյանին` ծաղիկներ եւ կանթեղներտեղադրելով հայ-էստոնական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի մոտ, այցելել են նաեւ Տարտուի համալսարանի կենտրոնական լսարանում տեղադրված Խաչատուր Աբովյանի կիսանդրուն:

Հայկական կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ, բացվել է նաեւ Աբովյանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: