Արա Պապյանը բաց նամակ է հղել Թուրքիայի ԱԳ նախարարին

Արա Պապյանը բաց նամակ է հղել Թուրքիայի ԱԳ նախարարին PanARMENIAN.Net - Պատմաբան, դիվանագետ, «Մոդուս Վիվենի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը բաց նամակ է հղել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, որտեղ քննադատել է նրա վերջին ելույթը Թուրքիայի խորհրդարանում: Նրա խոսքերով, իր հայտարարություններով Դավութօղլուն ուզում է ցանկալին ներկայացնել իրականի տեղ: Պապյանը հատուկ ուշադրություն դարձրեց այն հայտարարություններին, որտեղ խոսվում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայիս սահմանի ճանաչման մասին: Նա հայտարարեց, որ միակ միջազգային փաստաթուղթը, որով կարող է ճանաչվել սահմանը դա` ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի արբիտրաժ որոշումն է, որը ընդունվել էր 1920 թ-յն, նոյեմբերի 22-ին: Պապյանը նաեւ նշեց, որ Հայաստանը չի կարող ճանաչել ներկայիս հայ-թուրքական սահմանը Կարսի պայմանագրով, քանի որ պայմանագրի ստորագրման ժամանակ Հայաստանի Հանրապետությունը դեռ գոյություն չուներ:



Զարմանալի է, որ Դուք խոսում եք «բռնազավթված տարածքների» մասին այն դեպքում, երբ ձեր երկիրը բռնազավթել է Կիպրոսի տարածքի 37%-ը եւ արդեն 90 տարի է ինչ օկուպացրել է իմ երկրի երեք քառորդը», ասվում է Պապյանի նամակի մեջ: «Հայաստանը պատրաստ է համագործակցել, սակայն իր ճնշումով Թուրքիան ոչնչի չի հասնի», - ընդգծել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---