24 հոկտեմբերի 2009 - 16:26 AMT
Վերջնականապես հայտնի են դարձել «Երեւան-Կիեւ Տրանզիտ» համերգի դուետներն ու երգերը
«Երեւան-Կիեւ Տրանզիտ» նախագծի կիեւյան գրասենյակում ավարտին են հասցվում հոկտեմբերի 31-ին կայանալիք համերգի վերջին շտրիխերը: Արդեն վերջնականապես հայտնի են դարձել դուետներն ու երգերը, դրանք Հայաստանի եւ Ուկրաինայի ամենահայտնի կատարողներն են` «ՎԻԱ Գրա» խումբ եւ Արամե` «Ամպեց կորավ», «Դրուգա Ռիկա» խումբ ու Ինգա եւ Անուշ Արշակյաններ` «Իմ Երեւան», «4 կորոլյա» խումն եը Աննա Խաչատրյան` «Արեւիկ», «HOT CHOCOLATE» խումբ եւ Ռազմիկ Ամյան` «Դու կաս», Անյա Սեդոկովա եւ Ռիչարդ Մադլենյան` «Գալիս ես», Վիկտոր Պավլիկ եւ Էմմա Ասատրյան` «Դու իմ երգն ես» (Զուռնա), Վիտալի Կոզլովսկի եւ Էմմի «Ռազվեդյոննիե մոստի», Վլադիմիր Գրիշկո եւ Տրի Սոպրանո (Նունե Բադալյան, Մագդա Մկրտչյան, Մարինե Դեինյան)` «Տաղ հայտնության», Դմիտրի Կլիմաշենկո եւ Արաքսյա Մուշեղյան` «Խենթ աղջիկ», Նաստյա Կամենսկիխ եւ Պոտապ ու Գարիկ Մարտիրոսյան` «Սիրելիս», Սվետլանա Լոբոդա եւ Թաթա` «Թող աշխարհը իմանա», Թինա Կարոլ եւ Արման Հովհաննիսյան` «Գարուն է բացվել»:
Համերգն ամենանշանակալի հայ-ուկրաինական համատեղ նախագծերից մեկն է լինելու վերջին մի քանի տարվա ընթացքում, հաղորդում է Analitika.at.ua-ը: