24 հոկտեմբերի 2009 - 17:05 AMT
Հայ-թուրքական արձանագրությունները շատ կարեւոր են Ստամբուլի հայ համայնքի համար
Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի Պատրիարքը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը: Պատրիարքի ուղերձում խոսվում է խաղաղ երկխոսության որոնումների մասին, որում հնարավոր կլինի իրար վերաբերվել հանդուրժողաբար եւ ներողամտությամբ: «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ ստորագրված Արձանագրությունները շատ կարեւոր են Ստամբուլի հայ համայնքի համար: «Օրհնյալ են այն ջանքերը, որոնք կարող են հանուն խաղաղության մերձեցման դրդել երկու հարեւան պետություններին: Ստամբուլի հայ համայնքը լավատեսորեն է տրամադրված սկսված դիվանագիտական գործընթացի հանդեպ եւ վստահ է, որ այդ քայլերը ուղղված են հանուն երկու ժողովուրդների բարօրությանը», - ասվում է ուղերձում:

Պատրիարքարանի նաեւ հաղորդում են, որ Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի ղեկավարի պաշտոնակատար, Եկեղեցական խորհրդի վարչության արքեպիսկոպոս Արամ Ատեշյանը իր դիրքորոշումը ներկայացրել է նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Աբդուլահ Գյուլին, ՀՀ նախագահի հոկտեմբերի 14-ին, Բուրսայում կայացած ֆուտբոլային խաղի այցելության ժամանակ, հաղորդում է «Բլագովեստ-ինֆոն»:

Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքարանի իրավասության տակ ավելի քան 30 գործող եկեղեցի է գտնվում: Մինչեւ 2008 թ-ը 10 տարվա ընթացքում Կոստանդնուպոլսի պատրիարքը` արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանն էր: 2004 թ-ից, Թուրքիայի կառավարությունը թույլ չի տալիս հայ համայնքին նշանակել նոր պատրիարքի ընտրություններ: «Ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկի հետ, Ստամբուլի հայերի մոտ հույ ս առաջացավ դրական լուծել տվյալ հարցը:

Ներկայումս պատրիարքի պարտականությունները կատարում է Արքեպիսկոպոս Արամ Ատեշյանը: