24 հոկտեմբերի 2009 - 19:22 AMT
ISAF ձեւաչափով ՀՀ եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունն ավելի սերտ է դառնում
Հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որպես Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերին (ՄԱԱՈՒ) զորախումբ տրամադրող երկրի պատվիրակության ղեկավար, մասնակցեց Բրատիսլավայում (Սլովակիա) կայացած ՄԱԱՈՒ ձեւաչափով պաշտպանության նախարարների աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Աֆղանստանի պաշտպանության նախարարը, Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Ընդհանուր պաշտպանական եւ անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատարը:

Բացման խոսքումՆԱՏՕ-իգլխավորքարտուղար Անդերս ՖոգՌասմուսենը ողջունել է ՀՀ պաշտպանությաննախարարի մասնակցությունը հանդիպմանը, քանի որ Հայաստանը, որպես Միջազգային անվտանգությանաջակցման ուժերինմասնակից ՆԱՏՕ-իանդամ չհանդիսացողերկիր, նման միջոցառմանը մասնակցում է առաջին անգամ. փաստ, որի շնորհիվ Աֆղանստանում իրականացվող գործողություններին ուժեր տրամադրող երկրներն այժմ կլինեն թվով 43-ը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստացել է գործողությունների ընթացքում շարունակել սերտ երկխոսությունն ու համագործակցությունը:

Հանդիպման ընթացքումՄիջազգային անվտանգության աջակցման ուժերինմասնակից երկրների պաշտպանությաննախարարներըհամաձայնել են Աֆղանստանի համարնախատեսված անցումային ռազմավարությանը, ձեռք են բերվել պայմանավորվածություններ գործողություններիընթացքում աֆղան ժողովրդի կարողությունների օգտագործման, Աֆղանստանի անվտանգության ուժերի կազմավորման, կառավարման բարելավման եւ Աֆղանստանի հարեւանների հետ համագործակցության հստակեցման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: