Հայոց ցեղասպանություն. Կանադան պատրաստ է օգնել Հայաստանին ու Թուրքիային

PanARMENIAN.Net - Կանադան հավանություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող արխիվների բացմանը, ինչպես նաեւ հանդես է գալիս 20-րդ դարասկզբի իրադարձությունների վերաբերյալ բաց երկխոսության օգտին: Այդ մասին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Փիթեր Մաքքեյը իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպմանը:



Պաշտպանության նախարարը ասել է նաեւ, որ պաշտոնական Օտտավան պատրաստակամ է միջնորդի դեր ստանձնել այս գործում եւ հավելել է, որ Կանադայի պատմության, ինչպես նաեւ բազում այլ երկրների պատմության մեջ խնդիրներ են եղել, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---