26 հոկտեմբերի 2009 - 10:58 AMT
Լյուքսեմբուրգում անցնում է Հայաստանի ու Վրաստանի ԱԳՆ ղեկավարնեի հանդիպումը
Լյուքսեմբուրգում անցնում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել աղբյուրը դիվանագիտական շրջանակներում: Նախատեսվում է նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպումը: Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպում Լյուքսեմբուրգում դեռեւս նախատեսված չէ:

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային այցով մեկնել է Լյուքսեմբուրգ, որտեղ տեղի կունենա Հայաստան-ԵՄ Համագործակցության խորհրդի 10-րդ նիստը: Իր այցի ընթացքում ՀՀ ԱԳՆ ղեկավարն երկկողմ հանդիպումներ կունենա նաեւ իր գործընկերների հետ: