26 հոկտեմբերի 2009 - 11:51 AMT
ՀՀ ԱԺ այգում տեղի կունենա հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը
Հոկտեմբերի 27-ին ժամը 11.20-ին Ազգային ժողովի այգում տեղի կունենա 1999 թ- հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչներ` ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացման արարողությունը, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: