Կենսաթոշակային ծրագրերը Հայաստանում չեն կրճատվի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը խիզախ քայլ կատարեց, գնալով երկրի կենսաթոշակային հիմնադրամի բարեփոխումներին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտարարել է Հայաստանի սոցապահովման պետական ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանը: «2010 թ-ի կենսաթոշակները չեն նվազի, սակայն եւ չի սպասվում կենսաթոշակների էական բարձրացում: Ուզում եմ նշել, որ Հայաստանի կենսաթոշակային համակարգը բավականին ծանրաբեռնված է` 450 հազար պետծառայողների բաժին է ընկնում 520 հազար թոշակառու», - ասել է Խաչիկյանը: Նրա խոսքերով, նման պատկերը խոսում է երկրի խոր ճգնաժամի մասին եը պայմանավորված է ժողովրդագրության ցուցանիշներով` ցածր ծնելիության մակարդակ, գործազրկություն:



«Համաձայն որոշ ուսումնասիրությունների, տվյալ ճգնաժամը Հայաստանում իր գագաթնակետին կհասնի 2030-35 թթ.», - ընդգծել է նա:



Մեկնաբանելով լուրերը այն մասին, որ Հայաստանում կենսաթոշակային ծախսերը ապահովվում են միջազգային վարկերի հաշվին ՎԱզգեն Խաչիկյանը հայտարարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը, եւ ավելացրել է, որ չնայած համաշխարհային ճգնաժամին, կենսաթոշակային ծրագրերը Հայաստանում չեն կրճատվի:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---