26 հոկտեմբերի 2009 - 16:23 AMT
Սենոր Հասրաթյան. Հրադադարի ռեժիմը խախտողի դերում միշտ հանդես է գալիս Ադրբեջանը
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են ապատեղեկատվություն տարածել ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ քարոզչության բաժնի պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը, հրադադարի ռեժիմը խախտողի դերում միշտ հանդես է գալիս ադրբեջանական կողմը: