«ՍուպերՋեթ» SSJ-ն կհամալրի «Արմավիայի» շարժակազմը 2010 թվականին

PanARMENIAN.Net - «ՍուպերՋեթ» SSJ-ն կհամալրի «Արմավիայի» շարժակազմը ոչ թե 2009թ. ավարտին, այլ 2010թ. ապրիլին, հոկտեմբերի 26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում լրագրողներին է հայտնել «Միկա Լիմիթեդ» ընկերության ղեկավար, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխաիլ Բաղդասարովը` Երեւան-Բահրեյն նոր չվերթի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ: «Գնված երկու ինքնաթիռների ձեռք բերումն ուշանում է, քանի որ որոշ խնդիրներ են առաջացել դրանց հավաստագրման հետ կապված»,-ասել է Միխաիլ Բաղդասարովը: Այս ձգձգումն, ըստ նրա, միայն ձեռնատու է ընկերությանը, քանի որ ձմեռային ամիսներին ուղեւորահոսքը կրճատվում է:



«Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը ռուսական «ՍուպերՋեթ» SSJ-ն ինքնաթիռի նոր մասշտաբային մակետը կներկայացնի «EXPO-RUSSIA 2009 Armenia» Երկրորդ ռուսական արդյունաբերական ցուցահանդեսում: Այդ ցուցանմուշի հայտնվելը Հայաստանում կապված է նրա հետ, որ այդ ինքնաթիռը վերջերս է ավարտել հավաստագրային թռիչքային փորձարկումները Հայաստանի բարձր լեռնային շրջանների պայմաններում: Փորձարկումներն անցել են «Շիրակ» օդանավակայանի շրջանում, որի առանձնահատկությունն այն է, որ այն գործնականում բոլոր կողմերից շրջապատված է լեռներով, ուստի թռիչքն ու վայրէջքը հնարավոր են միայն հարավային կողմից: Այդ փորձարկումները ցույց տվեցին ինքնաթիռի անվտանգ մանեւրելու կարողությունը` բարդ պայմաններում երկրորդ շրջադարձի գնալու հնարավորությամբ: «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը երկու 95-տեղանոց ինքնաթիռ կառաքի հայ ազգային ուղեւորափոխադրիչ «Արմավիա» ընկերությանը:





«EXPO-RUSSIA 2009 Armenia» Երկրորդ ռուսական արդյունաբերական ցուցահանդեսը տեղի կունենա Երեւանում հոկտեմբերի 29-31-ին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---