«Գազպրոմբանկը» 40 մլն դոլարի վարկային գիծ է բացել «ՀայՌուսգազարդի» համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի միջեւ ստորագրվեց երկարաժամկետ վարկային Համաձայնագիրը՝ 40 մլն դոլարի չափով վարկային գիծ բացելու մասին: Վարկային գիծը կսպասարկի «Առեքսիմբանկ» ՓԲԸ-Գազպրոմբանկ խումբը ե «Գազպրոմբանկ»-ի դուստր ձեռնարկությունը:



Համաձայնագրի ստորագրումը հանրապետության վառելիքաէներգետիկական համալիրի ձեռնարկությունների արդյունավետ համագործակցության զարգազմանն ուղղված «Գազպրոմբանկ»-ի ռազմավարական խնդրի իրագործման հերթական քայլն է:



«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հետեւողականորեն շարունակում է ՀՀ տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը, մասնավորապես, Իրան-Հայաստան գազատարի գործարկմամբ պայմանավորված գազափոխադրման համակարգի ընդլայնման եւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկե համալիրի արդիականացման եւ շինարարության ավարտի ուղղությամբ: 2009թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում այս ծրագրերի ուղղությամբ իրականացված ներդրումները կազմել են շուրջ 27.8 մրդ դրամ: Բացի այդ, Գազային համալիրի վերականգնման եւ զարգացման ծրագրի իրականացման համար 2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում Ընկերության կողմից ներդրումները կազմել են շուրջ 10.3 մլրդ դրամ:



Վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից կատարված ներդրումային ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է 700-750 մլն ԱՄՆ դոլար:



Ներդրումային ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում ,ՀայՌուսգազարդե ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական եւ արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ:



«Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն ՌԴ-ի խոշորագույն ֆինանսական ինստիտուտներից մեկն է: Ընդգրկված է Ռուսաստանի խոշորագույն բանկերի եռյակում եւ երրորդն է Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի բանկերի ցուցակում: Սպասարկում է ռուսական տնտեսութն առանցքային ճյուղերը` գազի, նավթի ատոմային, էլեկտրաէներգետիկայի ոլորտները: 2009թ. հունիսի 30-ի դրությամբ «Գազպրոմբանկի» ընդհանուր դրամագլուխը կազմում է 156,5 մլրդ ռուբլի, ընդհանուր ակտիվները` 1855,3 մլրդ ռուբլի:



«Առեքսիմբանկ» ՓԲԸ-Գազպրոմբանկ խումբը հիմնվել է 1998թ. գործարարներ աջակցության եւ ՌԴ-ի ու Հայաստանի միջեւ առկա ֆինանսական հոսքերի սպասարկման նպատակով: 2007 թվականից այն ընդգրկվել է ռուսական «Գազպրմբանկի» խմբում որպես 100-տոկոսանոց դուստր-ձեռնարկություն: 2009թ. հոկտեմբերի 18-ի դրությամբ ընդհանուր դրամագլուխը կազմել է 9,906, 771 հազար դրամ, իսկ ընդհանուր ակտիվները` 39,545,809 հազար դրամ: Մասնաճյուղերի քանակը 15-ն է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---