Արմավիա ա/ը ուղեւորների քանակը կազմել է 574 000 հոգի

PanARMENIAN.Net - Այսօր «Արմավիա» ավիաընկերության ուղեւորների քանակը կազմում է 574 000 հոգի, հոկտեմբերի 26-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում լրագրողներին է հայտնել «Միկա Լիմիտեդ» ընկերության ղեկավար, «Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: «Մինչեւ նոյեմբերի վերջ մենք արդեն 600 000 ուղեւոր կունենանք եւ, հնարավոր է, 700 000 ուղեւոր 2009թ. վերջին»,- ավելացրել է նա:



Հայաստանի ազգային ավիափոխադրողը` «Արմավիա» ավիաընկերությունը, 2009թ. սեպտեմբերի 22-ին պարգեւ` նոութբուկ շնորհեց 2009 թվականի` իր 500-հազարերորդ ուղեւորին: Ավելի վաղ ընկերության ղեկավարությունը խոստացել էր, որ իր միլիոներորդ ուղեւորը մրցանակ կստանա «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:



Այդ ենթատեքստում նա պարզաբանել է, որ ուղեւորահոսքի աճը ծրագրվում է, մասնավորապես, դեպի ԱՄՆ ուղիղ չվերթի եւ Մերձավոր Արեւելքի երկրներ նոր չվերթների բացման հաշվին, ինչը թույլ կտա Երեւանը դարձնել փոխադրող քաղաք: «Դրա համար անհրաժեշտ է ճիշտ հաշվարկել, կազմակերպել եւ գործարկել»,- նշել է Բաղդասարովը:



«Արմավիա» ավիաընկերությունը Օդային Տրանսպորտի Միջազգային Ասոցացիայի (IATA) անդամ է: «Արմավիան» ամսական մոտ 250 չվերթ է իրականացնում ավելի քան 30 ուղղություններով` ԱՊՀ երկրներ, Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք: 2008թ. «Արմավիան» մոտ 647 հազ. ուղեւոր փոխադրեց:



Ընկերության օդային ավիապարկը բաղկացած է Ա-319 (3), Ա-320 (2), Բոինգ 737-300, CRJ-200, ՏՈՒ-134 տիպի ինքնաթիռներից, իսկ 2010թ. ապրիլին «Արմավիայի» տնօրինությանը կանցնի նո- ինքնաթիռ` Superjet 100:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---