ՍԾՏՀ նիստում ապատեղեկատվություն տարածելու Ադրբեջանի փորձը տապալվեց

PanARMENIAN.Net - «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) նիստում, որտեղ քննարկվում էին բնապահպանական հարցեր, Ադրբեջանի ներկայացուցիչն արծարծեց փախստականների ու տարածքների հարցը: Հայկական կողմը կոչ արեց նրան ապատեղեկատվություն չտարածել, քանի որ Լեռնային Ղարաբաղն ինքնորոշվել է բոլոր իրավական նորմերի պահպանմամբ եւ ստեղծել է անկախ պետություն, որը ռազմական ագրեսիայի է ենթարկվել Ադրբեջանի կողմից»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը



Ըստ Մինասյանի, ադրբեջանական պատվիրակության ղեկավար Հաջիեւն ապարդյուն փորձում էր բանավեճի մեջ ներգրավել վրացի եւ թուրք պատգամավորներին` հայտարարելով, որ, իբր, Հայաստանը սպառնում է Թուրքիայի ու Վրաստանի տարածքային ամբողջականությանը: «Ի պատասխան մենք ափսոսանք հայտնեցինք, որ մինչ օրս կան քաղաքական գործիչներ, որոնք չեն հասկանում, որ ղարաբաղյան հակամարտության դեպքում հակասություն չկա տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների միջեւ, քանի որ ինքնորոշման սկզբունքնեի իրականացումը ոչ մի կերպ կապված չէ Ադրբեջանի տարածքային ամոբղջականության հետ»,-ասել է Մինասյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---