Բացվեց Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդարանի շենքը

PanARMENIAN.Net - Օրեր առաջ Հարավային Ռուսաստանի Հայոց թեմում կատարվեց թեմի առաջնորդարանի նորակառույց շենքի բացման արարողությունը` նախագահությամբ թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի:

Առաջնորդարանը կառուցվել է տիար Անդրեյ Ամոսովի ազնիվ բարերարությամբ:



Բացման արարողության ընթացքում Մովսես Սրբազանն իր մասնավոր երախտագիտությունն ու գնահատանքը հայտնեց ազնիվ բարերարին` վստահեցնելով, որ առաջնորդարանի շենքի կառուցումը նոր խթան կհանդիսանա թեմի աշխատանքների ընդարձակմանը եւ կնպաստի հոգ-որ առաքելության առավել արդյունավետ իրագործմանը, հաղորդում է թեմի մամլո ծառայությունը:



Սրբազան Հայրընաեւ քարոզ խոսեց «Ճանաչեք ճշմարտությունը, եւ ճշմարտությունը կազատի ձեզ» բնաբանով` մեծապես կարեւորելով մարդու կյանքում աստվածճանաչողությունը եւ հոգեւոր-ազգային արժեքների կրող լինելու հանգամանքը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---