26 հոկտեմբերի 2009 - 20:38 AMT
Լյուքսեմբուրգում կայացավ ԵՄ-Հայաստան համակարգման խորհրդի 10-րդ նիստը
Լյուքսեմբուրգում կայացավ ԵՄ-Հայաստան համակարգման խորհրդի 10-րդ նիստը: Հանդիպման նախագահը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն էր: Նիստին մասնակցում էին Շվեդիայի ԱԳՆ ղեկավար Կառլ Բիլդտը, ԵՄ արտաքին քաղաքականության եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերի գծով հանձնակատար Բենիտա Ֆեռերո Վալդները, արտաքին քաղաքական հարցերի գծով Եվրահանձնաժողովի հանձնակատարի տեղակալ, Եվրամիության գործերով պետքարտուղար Դիեգո Լոպես Գարիդոն եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին, հաղորդում է Եվրամիության մամլո ծառայությունը:

ԵՄ Եռյակի` ժամանակային առումով վերջին այցը Հայաստան կայացել է 2009թ. հուլիսի 20-ին, որի ընթացքում երկխոսությունը շարունակվել է ամենաբարձր մակարդակով: