«Արեւորդի» փառատոնի շրջանակներում Երեւանում տեղի կունենա «Կորպորատիվ սոցիալ պատասխանատվություն» սեմինարը

PanARMENIAN.Net - «Արեւորդի» երկրորդ բնապահպանական փառատոնի շրջանակներում Երեւանու անց է կացվում «Կորպորատիվ սոցիալ պատասխանատվություն» խորագրով սեմինարը: Սեմինարի նապատակն է` խրախուսել տեղի բիզնեսմեններին իրագործել իրենց գործունեության մեջ «Կորպորատիվ սոցիալ պատասխանատվության» ռազմավարությունը:



«Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի համոզել տեղի բիզնեսմեններին լուրջ քայլեր ձեռնարկել երկրի բնությունը պահպանոլու համար: Հակառակ դեպքում, մենք շուտով կհայտնվենք դեմ հանդիման չլուծված բնապահպանական խնդիրների հետ», PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշել է «Արեւորդի» փառատոնի տնօրեն եւ Հայաստանի Վայրի բնության պահպանման եւ մշակութային արժեքների հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:



Սեմինարը վարում է Ռոտերդամի Էրազմուս համալսարանի եւ կառավարման դպրոցի դոկտոր-պրոֆեսոր Թոյնիս Վիլեմ Հարդյոնոն, «Կորպորատիվ սոցիալ պատասխանատվություն» գերմանական հիմնադրամի նախագծի ղեկավար Աննա Պիթերսը:



Սեմինարը կազմակերպել է Հայաստանի Վայրի բնության պահպանման եւ մշակութային արժեքների հիմնադրամը ՄԱԿ-ի «Գլոբալ կոմպակտ Հայաստան» ծրագրի եւ GTZ կազմակերպության աջակցությամբ:



Փառատոնի հովանավորն է VivaCell-MTS ընկերությունը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---