Սերժ Սարգսյանը կայցելի Քուվեյթ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի եւ Քուվեյթի ԱԳ նախարարի տեղակալ Խալեդ Ջարալլահի միջեւ Քուվեյթի ԱԳՆ-ում կայացած հանդիպմամբ մեկնարկեց հայ-քուվեյթյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը:Կողմերը քննարկեցին առաջիկայում Քուվեյթի Պետություն Հայաստանի նախագահի կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները, ստորագրվելիք փաստաթղթերի կատարման ընթացքն ու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ խորացման առումով երկուստեք կարեւորվեց տնտեսական բնույթի համաձայնագրերի ստորագրումը:



Արման Կիրակոսյանըներկայացրեց Հայաստանի քաղաքականությունը հարեւան երկրների նկատմամբ, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլն ու արցախյան հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, նաեւ` տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող հարցեր:



Քուվեյթյան կողմը բարձր գնահատեց հարեւան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը: ՔուվեյթիԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ հարեւան երկրների, մասնավորապես` Իրանի, Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության խնդիրներին, լուսաբանեց Քուվեյթի արտաքին քաղաքականության գերակա ուղղություններն ու Ծոցի համագործակցության խորհրդի շրջանակներում վարվող քաղաքականությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---