27 հոկտեմբերի 2009 - 13:09 AMT
Երեւանը կշարունակի քայլեր ձեռնարկել Եվրամիության հետ կապերը ամրապնդելու համար
Ս.թ. հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի ամենամյա 10-րդ հոբելյանական նիստը:

Նիստին մասնակցելունպատակով Լյուքսեմբուրգ էր ժամանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ավետ Ադոնցը, Արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը, այլ պաշտոնատար անձինք, հաղորդում է Եվրամիության մամլո ծառայությունը:

Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը: Պատվիրակության կազմում էին Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Իսպանիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Դիեգո Լոպեզ Գարիդոն, եվրոպական տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայաստանի արտաքինքաղաքականգերատեսչության ղեկավարԷդվարդ Նալբանդյանի նախագահությամբ կայացած Համագործակցության խորհրդի նիստին քննարկվեցին Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցությունը, դրա խորացման հեռանկարները, ինչպես նաեւ` տարածաշրջանային հարցեր:

Նախարար Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, ասաց, որ ծրագրի արդյունավետ իրականացումը Հայաստան - ԵՄ համագործակցության առաջնայնությունն է, եւ պաշտոնական Երեւանը շարունակելու է գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:
Խորհրդի նիստիընթացքումմանրամասնանդրադարձ կատարվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, երկուստեք գոհունակություն հայտնվեց ծրագրի հաջող իրականացման կապակցությամբ, միաժամանակ նշվեց, որ ծրագրի հնարավորությունների ընդլայնման զգալի հեռանկարներ գոյություն ունեն:

Կողմերը մտքերփոխանակեցիննաեւ Արեւելյան գործընկերություն ծրագրի վերաբերյալ` կարեւորելով ծրագրի ներուժի ամբողջական օգտագործումը` Ասոցիացման համաձայնագրի մշակումը, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի կնքումը, մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը:
Եվրոպական կողմըողջունեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված համարձակ քայլերը` կարեւորելով ս.թ. հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրությունների արագ վավերացումը եւ դրանց առանց նախապայմանների իրականացումը:

Եվրոպացի բարձրաստիճանպաշտոնյաները, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը եւ երկրի իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումները, հայտնեցին իրենց աջակցություն այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերին:
Եվրոպական կողմիխնդրանքով` նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն մամլո ծառայությունը: