Հայաստանում համեմատած 2008 թ-ի հետ, թմրամոլության հետ կապված հանցագործությունները աճել են 65%-ով

PanARMENIAN.Net - Հայաստանում 2009 թ-ի իննը ամիսների ընթացքում հանցագործությունների նշանակալից աճ է գրանցվել` 9764 դեպք: 2008 թ-ին այդ թիվը կազմում էր 5955 դեպք: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Հունան Պողոսյանը: Նրա խոսքերով, մասնավորապես մեծ աճ է գրանցվել թմրամոլության հետ կապված հանցագործությունների ոլորտում: «2009 թ-ի 9 ամիսների ընթացքում, Հայաստանում գրանցվել է թմրամոլության հետ կապված 826 հանցագործություն, ինչը գերազանցում է 2008 թ-ի ցուցանիշները 65ց-ով», հայտարարել է Պողոսյանը, եւ ավելացրել, որ հանցագործությունների 40%-ը վերաբերվում են թմրանյութերի ապօրինի իրացմանը: «54.3% թմրամոլության հետ կապված հանցագործությունները բաժնին են ընկնում Երեւանի», - ընդգծել է Պողոսյանը:



Նա նաեւ նշել է, որ հանրապետությունում 9-ը ամիսների ընթացքում հայտնաբերվել եւ բռնագանձվել է 28.490 գրամ թմրանյութ, անցյալ տարի այդ թիվը կազմում էր 20.000 գրամ:



«Ս. թ. սեպտեմբերի 28-ին Երեւանում անցկացվեց «Կանալ 2009» առաջին միջոցառումը թմրանյութերի տարածման դեմ», - ասել է Պողոսյանը, եւ ավելացրել, որ տվյալ գործողության նպատակն է` կասեցնել թմրանյութերի տարանցում Ավղանստանից դեպի Եվրոպա:



Պողոսյանը նաեւ ընդգծեց, որ օգոստոսի 20-ից սեպտեմբերի 15-ը անցկացվել է օպերատիվ-կանխարգելիչ գործողություն վայրի կակաչի եւ կանեփի ցանքերի ոչընչացում, որի արդյունքում ոչընչացվել է 105.5կգ կանեփի եւ կակաչի 72 կգ: Աճել է հանցագործությունների բացահայտումը: Ընդհանուր թվից բացահայտվել է 81.3% հանցագործություն:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---