ՀՀ ԱԺ այգում բացվել է 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի այգում տեղի է ունեցել 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հուշարձանի բացման արարողությունը: Հանդես գալով հուշարձանի բացման ժամանակ` խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ոճրագործությունը խլեց հայ ժողովրդի հերոսների` Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, Ռուբեն Միրոյանի, Յուրի Բախշյանի, Լեոնարդ Պետրոսյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի եւ Հենրիկ Աբրահամյանի կյանքը: «Մեր կորուստն անդառնալի է, եւ նույնիսկ անցած տարիները չեն մեղմել մեր ցավն ու ափսոսանքը: Ես թույլ կտամ ինձ մեջբերել Հայաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ «հայ ժողովուրդը միասնական է իր նպատակներում: Մեր ապագան ուժեղ ու ճկուն պետականություն է պահանջում»:



Արարողությանը ելույթ ունեցավ նաեւ Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, որը նշեց, որ հուշարձանը շատ ճիշտ է արտահայտում այն ցավը, որն արդեն 10 տարվա վաղեմություն ունի: «Հուշարձանի բացումը մի փոքր ուշացած է, սակայն դա նշանակում է, որ հուշերը զոհերի մասին կենդանի են: Այսօր հարկավոր է քայլեր ձեռնարկել այդ հանցագործությունն ամբողջությամբ բացահայտելու համար»,-ասել է Ռիմա Դեմիրճյանը:



Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Աժ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, նախարարներ ու պատգամավորներ, Վազգեն Սարգսյանի ծնողները, Կարեն Դեմիրճյանի այրին, զոհվածների հարազատներն ու մերձավորները:



«Դավիթը հաղթում է Գոլիաֆին» հուշարձանի հեղինակը քանդակագործ Երվանդ Քոչարն է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---