Շվեդիայի ԱԳՆ ղեկավար. Երեւանն ու Անկարան պետք է հարգեն ձեռք բերված պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգում ընթացող ԵՄ-Հայաստան համակարգող խորհրդի 10-րդ նիստից հետո տեղի ունեցավԷդվարդ Նալբանդյանի եւ Եվրոպական Միության խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հանդիպումը: Նախարար Նալբանդյաննու գլխավոր քարտուղար Սոլանան քննարկեցին Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր եւ մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ:



Այնուհետեւ տեղի ունեցավ Հայաստանի, Շվեդիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵՀ արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հարցերով հանձնակատարի համատեղ մամուլի ասուլիսը:



ԵՄ ԱԳ նախարարներիխորհրդինախագահ, Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ ասաց, որ ԵՄ-ն ողջունում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը եւ հույս ունի, որ կողմերը դրանք արագորեն կվավերացեն ու կյանքի կկոչեն` հարգելով ձեռք բերված պայմանավորվածությունները:



Իր խոսքումԲենիտա Ֆեռերո-Վալդները կարեւորեց 100 մլն եվրոյի չափով ԵՄ կողմից Հայաստանին մակրոէկոնոմիկ աջակցության տրամադրման նախաձեռնությունը` որպես ՀՀ տնտեսական զարգացմանը նպաստող քայլ: Նա նաեւ որպես լիակատար հաջողություն բնորոշեց ԵՄ խորհրդատվական խմբի գործունեությունը Հայաստանում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---