Էդինբուրգում տեղի կունենա ՆԱՏՕ-ի ԽՎ 55-րդ ամենամյա նստաշրջանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 13-17-ը Էդինբուրգում տեղի կունենա ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 55-րդ ամենամյա նստաշրջանը, որին կմասնակցեն շուրջ 30 խորհրդարանականներ ՆՏԱՕ-ի 28 անդամ երկրներից: Աշխատանքին կմասնակցեն նաեւ Դաշինքի գործընկեր երկրների պատվիրակությունները: Քննարկման գլխավոր հարցը կլինի ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտում ընդգրկված բոլոր երկրների անվտանգությունը:



Էդինբուրգում կանցնի նաեւ ՆԱՏՕ-ի ԽՎ հինգ կոմիտեների` քաղաքականության, պաշտպանության ու անվտանգության, գիտության ու տեխնոլգիայի, քաղաքացիական ու տնտեսական անվտանգության հանդիպումը: Ամեն մի կոմիտեն անվտանգության մասին զեկույց կներկայացնի: Նոյեմբերի 17-ին ՆԱՏՕ-ի ԽՎ ընդլայնված նիստում ելույթ կունենա Վեհաժողովի նախագահ կոնգրեսական Ջոն Թանները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեւիդ Միլիբենդը, Դաշինքի նախկին գլխավոր քարտուղար լորդ Ռոբերտսոնը եւ ՆԱՏՕ-ի եվրոպական ուժերի հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---